Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Բունդեսլիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 7-րդ տուրում հաղթեցին «Սանկտ Պաուլիին»։
Դորտմունդում կայացած խաղն ավարտվեց 2։1 հաշվով։ «Մեղուների» կազմում գոլ խփեցին Ռամի Բենսեբենին և Սերու Գիրասին։ «Սանկտ Պաուլիում» փայլուն կրակոցով աչքի ընկավ Էրիկ Սմիթը։
Սմիթի կրակոցը
«Սանկտ Պաուլիի» հարձակվող Մորգան Գիլավոգիի 30-րդ րոպեին խփած գոլն էլ հանդիպման մրցավար Մաթիաս Յոլենբեքը չեղարկեց VAR-ի միջոցով։
Դորտմունդյան ակումբը 13 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Սանկտ Պաուլին» 4 միավորով 16-րդն է։
Երկու թիմերն էլ հաջորդ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 26-ին․ «Բորուսիան» արտագնա խաղում կհանդիպի «Աուգսբուրգին», իսկ «Սանկտ Պաուլին» կընդունի «Վոլֆսբուրգին»։
Մրցաշարային աղյուսակը
Ամբողջական տեսությունը