«Բայերը» չի ցանկանում, որ լևերկուզենյան ակումբի 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը տեղափոխվի «Բավարիա», որը պատրաստ է մեծ գումար վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ «Բայերը» հետաքրքրված է Վիրցի՝ արտասահմանյան ակումբ վաճառքով: 21-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերում է «Մանչեսթեր Սիթին»։ Ընդգծվում է, որ «Բայերը» ցանկանում է ռեկորդային գումար ստանալ հարձակվողական ոճի կիսապաշտպանի վաճառքից։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո։