Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Նյուքասլի» 24-ամյա կենտրոնական կիսապաշտպան Սանդրո Տոնալիով։ Այս մասին հայտնում է Milan Live-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալն» իտալացի ֆուտբոլիստին տեսնում է որպես թիմի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին փոխարինող, որն այս ամառ ավարտել է կարիերան:
«Նյուքասլում» կարող են համաձայնվել Տոնալիին վաճառել Մադրիդի «Ռեալին», եթե Արքայական ակումբը առաջարկի 50 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Տոնալին բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 38 միլիոն եվրո: