«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլուելը դիտարկում է առաջիկայում ակումբի հնարավոր փոփոխությունը։
27-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված չէ «արիստոկրատների» հիմնական կազմում, ինչի պատճառով նա կարող է հեռանալ ակումբից հունվարին։
Ըստ Sun Sport-ի՝ «Նապոլին» հետևում է անգլիացու հետ կապված իրավիճակին: Ամռանը նեապոլիտանացիներին միացան շոտլանդացիներ Բիլի Գիլմորն ու Սքոթ ՄաքՏոմինեյը, ովքեր ևս հանդես էին գալիս ԱՊԼ-ում:
Բեն Չիլուելի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 22 միլիոն եվրո, ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: