37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ազգային հավաքականների պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացել է 2-րդ հորիզոնական։ ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական մրցաշարի 10-րդ տուրի՝ Բոլիվիայի հավաքականի հետ տնային խաղում Մեսսին հեթ-տրիկի հեղինակ է դարձել, ինչպես նաև երկու գոլային փոխանցում կատարել։
Այս հեթ-տրիկը Մեսսիին թույլ է տվել ռմբարկուների ցուցակում միանձնյա զբաղեցնել երկրորդ տեղն ու պոկվել կարիերան ավարտած իրանցի Ալի Դաեիից. նախկինում երկու հարձակվողներն էլ իրենց ազգային հավաքականների կազմում 109 գոլ էին խփել: Արգենտինայի հավաքականի կազմում Լիոնելն այժմ 189 խաղում խփել է 112 գոլ։
Վարկանիշի առաջատարը մնում է Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 216 խաղում դարձել է 133 գոլի հեղինակ։