ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Սերբիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց 3։0 հաշով՝ հօգուտ «ֆուրիա ռոխայի»։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էյմերիկ Լյապորտը, Ալվարո Մորատան, որը մեկ անգամ խաղի ընթացքում նաև վրիպեց 11 մետրանոցից և Ալքես Բաենան՝ հրաշալի եզրափակելով տուգանային հարվածը։ Սերբիայից հանդիպման 76-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց «Միլանի» պաշտպան Պավլովիչը։
Այլ արդյունքներ՝
Լեհաստան — Խորվաթիա — 3։3
Շոտլանդիա — Պորտուգալիա — 0։0
Շվեյցարիա — Դանիա — 2:2
Կոսովո — Կիպրոս — 3։0
Լիտվա — Ռումինիա — 1։2
Բելառուս — Լյուքսեմբուրգ — 1։1
Հյուսիսային Իռլանդիա — Բուլղարիա — 5։0
Լեհաստան — Խորվաթիա հանդիպման տեսությունը՝