Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն, նրա պայմանագրում, որը գործում է մինչև 2028 թվականը, կա դրույթ, որով հաջորդ ամռանը նա կարող է տեղափոխվել մոտ 40 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում Ժերեմին խփել է մեկ գոլ և կատարել է երկու գոլային փոխանցում 9 խաղում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրիմպոնգը կարող է համալրել «Լիվերպուլի» կազմը Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի հնարավոր հեռանալուց հետո, ով նույնպես կարող է միանալ «Ռեալին»:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆրիմպոնգը մասնակցել է 47 խաղի բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում: Transfermarkt կայքի տվյալների համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: