«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի ընտրանու հարձակվով Էրլինգ Հոլանդը ներողություն է խնդրել իր ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում Ավստրիայի կրած պարտության համար։ Հանդիպումն ավարտվել էր 1։5 հաշվով։
«Կներեք մեզ, իմ կողմից ցուցադրած խաղը շատ վատն էր։ Նոյեմբերին մենք պարտադիր կվաստակենք 6 միավոր»,- Հոլանդի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Նորվեգիայի ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 14-ին։ Մրցակիցը Սլովենիայի հավաքականն է։