Թուրքմենստանի հավաքականը հրաժարվել է նոյեմբերին ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ։ Այս մասին Sport24-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները հանդիպման վայրի շուրջ համաձայնության չեն եկել. յուրաքանչյուր մրցակից ցանկացել է խաղալ իր դաշտում։
«Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություններ ուներ Ռուսաստանի հետ նոյեմբերին ազգային հավաքականների ընկերական հանդիպման վերաբերյալ, սակայն պաշտոնական փաստաթղթեր չստորագրվեցին։
Ռուսաստանը պնդում էր, որ խաղն անցկացվի Մոսկվայում կամ Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքներում, ուստի Թուրքմենստանը հրաժարվեց այս տարբերակից և մրցակիցներ է փնտրում, ովքեր կարող են խաղալ Աշխաբադում։
Առանցքային որոշումը կայացրել է Թուրքմենստանի հավաքականի գլխավոր մարզիչ Մերգեն Օրազովը, որը ցանկանում է, որ թիմն առաջիկա հանդիպումներն անցկացնի սեփական հարկի տակ։ Սակայն ապագայում ամենևին էլ բացառված չէ Թուրքմենստանի և Ռուսաստանի հավաքականների հանդիպման տարբերակը»,- Sport24-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։