Ազգերի լիգայի խմբային փուլի խաղում Ավստրիայի հավաքականը 5-1 հաշվով հաղթեց Նորվեգիային։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկո Արնաուտովիչը, ևս մեկական գոլ խփեցին Ֆիլիպ Լինհարթը, Ստեֆան Պոշը և Մայքլ Գրեգորիչը։ Նորվեգացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սերլոտը:
Այս հանդիպումից հետո Ավստրիան 7 միավորով B լիգայի 3-րդ խմբում երկրորդ տեղում է, 7 միավորով առաջին տեղում է Նորվեգիան։
Զուգահեռաբար ընթացող խաղում Հունաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային 2-0 հաշվով։