Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Հյուսիսային Մակեդոնիային։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 0-0 է։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 20-րդ հանդիպումն է անցկացնում ազգային թիմի մարզաշապիկով։ Իսկ Էդուարդ Սպերցյանի համար այս հանդիպումը 30-րդն է հավաքականում։
Անցկացրած 20 հանդիպումներում Լուկասը դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Էդուարդն իր ակտիվում ունի 5 գոլ և 4 գոլային փոխանցում։