Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Դանիայի ընտրանու (1:0) հետ կայացած խաղի ընթացքում կարողացել է խուսափել ծանր վնասվածքից։
Վերջինս փոխարինվել է երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 17-ամյա ֆուտբոլիստն այսօր իրեն ավելի լավ է զգում, քան երեկ, երբ խաղավարտից հետո լքել էր խաղադաշտը կաղալով։ Սկզբնական բուժզննման արդյունքում հայտնի էր դարձել, որ Յամալը վնասել է ձախ ոտքի մկանը՝ նաև գերծանրաբեռնվածության պատճառով։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը, լուրջ վնասվածքից խուսափելու համար բաց կթողնի Իսպանիայի ընտրանու առաջիկա հանդիպումը։ «Կարմիր ֆուրիան» հոկտեմբերի 15-ին կմրցի Սերբիայի հավաքականի հետ։