Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է Ազգերի լիգայի շրջանակում Դանիայի ընտրանու ֆուտբոլիստների կողմից «կարմիր ֆուրիայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի նկատմամբ կոպիտ խաղը:
«Ի՞նչ էիք դուք սպասում։ Կարծում եք՝ պետք է համբուրեի՞ն ձեզ։ Մրցակիցը ձգտում է օգտագործել բոլոր հնարավոր մեթոդները։ Կարևոր է, որ կոպիտ խաղը լինի կանոնների սահմաններում»,- ասել է դե լա Ֆուենտեն AS-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ սահմանաչափեր նշանակելը մրցավարների գործն է։ Ըստ մասնագետի՝ երիտասարդ ֆուտբոլիստներին երբեմն փորձում են վախեցնել՝ վտանգավոր խաղ ցուցադրելով։ Մարզիչը կարծիք է արտահայտել, ըստ որի, մրցավարները պետք է առավել ուշադիր լինեն նման հարցերում և պաշտպանեն երիտասարդներին։
Միաժամանակ Դե լա Ֆուենտեն ավելացրել է, որ Յամալին անհրաժեշտ է հարմարվել նման իրավիճակներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դանիայի ընտրանու նկատմամբ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո Իսպանիայի ընտրանու տաղանդավոր ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը կաղալով։ Հետագայում բուժզննումը ցույց է տվել, որ Յամալը ձախ ոտքի մկանային վնասվածք ունի։ Ապաքինման ժամկետների մասին դեռ չի նշվում։