«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ ակումբի մարզական տնօրեն Տխիկի Բեգիրիստայնը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Մանչեսթեր Սիթին» նաև հայտնել է, որ Բեգիրիստայնից հետո այս պաշտոնը կզբաղեցնի Ուգու Վիանան, որը ներկայում աշխատում է «Սպորտինգում»: Վիանան իր պարտականությունների լիարժեք կատարմանը կանցնի 2025 թվականի ամառվանից:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մրցաշրջանի ավարտին, որպեսզի արժանին մատուցենք Չիկայի՝ «Մանչեսթեր Սիթիում» թողած նշանակալի ավանդին», — ասվում է «Սիթիի» հայտարարությունում:
Մինչ մանկունիանցիների կազմում աշխատելը, 2003-2010 թվականներին, Բեգիրիստայնը զբաղեցրել է «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը: