Չհունչհոնի մարզային դատարանը տուգանել է «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի ազգային հավաքականի հարձակվող Սոն Հին Մինի հորն ու եղբորը՝ երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության մեղադրանքով: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Սոն Վուն Չժունը, ով հարձակվողի հայրն է, ղեկավարում է մանկական ֆուտբոլային ակադեմիա, իսկ Սոն Հին Մինի եղբայրը՝ Սոն Հին Յունը, աշխատում է այդ ակադեմիայում որպես մարզիչ։
Աղբյուրի հաղորդմամբ, ծնողները բողոքել են, որ իրենց որդին ազդրի վնասվածքներ է ստացել, երբ Սոնի եղբայրը նրան մարզումների ժամանակ հարվածել է անկյունային դրոշակով։ Իր հերթին Սոն Վուն Չժունը պնդում է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքներից շատերը չեն համապատասխանում իրականությանը։