Ընկերական խաղում «Լեգանեսը» հաղթել է «Վալյադոլիդին» 3:1 հաշվով և նվաճել «Ոսկե վարունգ» գավաթը։
Հաղթողին տրվեց ոսկյա, իսկ պարտվողին՝ արծաթե գավաթ։
Մադրիդի մոտակայքում գտնվող Լեգանես քաղաքը հայտնի է որպես գյուղատնտեսական կենտրոն, առաջին հերթին՝ վարունգի մշակմամբ: Այս քաղաքի բնակիչներին կոչում են «պեպիներոս» (որն էլ նշանակում է «վարունգ»), իսկ անցյալ դարի կեսերին այդ մականունը ամրապնդվեց նաև տեղի ֆուտբոլային թիմի վրա: «Վիլյա դե Լեգանես» գավաթն անցկացվում է 1980-ականներից: Ամեն տարի «Լեգանեսը» մրցում է տարբեր իսպանական ակումբների հետ:
Վերջերս «Լեգանեսը» ներկայացրեց իր նոր թալիսմանը: Թիմի խորհրդանիշը դարձավ Սուպեր-վարունգը՝ բանջարեղեն, որը հագնված է որպես սուպերհերոս և զվարճացնում է ակումբի տնային խաղերին այցելած երկրպագուներին:
Նախորդ մրցաշրջանում «Լեգանեսը» առաջին տեղը զբաղեցրեց Սեգունդայում և նվաճեց ազգային առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես գալու իրավունք: Լա Լիգայի 9 տուրերից հետո «Լեգանեսը» 8 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղում «Լեգանեսը» իր տնային մարզադաշտում կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»: