Transfermarkt հեղինակավոր պորտալը թարմացրել է Իսպանիայի առաջնությունում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը ավելացել է 20 միլիոնով և այժմ գնահատվում է 200 միլիոն եվրո։ Արդյունքում Վինիսիուսը հավասարվեց Էրլինգ Հոլանդին աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակի առաջին տեղում։
Վերջերս «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվողի տրանսֆերային արժեքը նույնպես գնահատվել էր 200 միլիոն։
Նշենք, որ հենց բրազիլացին է համարվում 2024 թվականի «Ոսկե գնդակը» հաղթելու հիմանական հավանկնորդը։