«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հրաժարվել է դառնալ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնում է Tipsbladet-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դանիայի ֆուտբոլային միությունը համապատասխան առաջարկ է արել Սուլշերին, սակայն մերժում է ստացել։ Ենթադրվում է, որ 51-ամյա մասնագետը բանակցություններ է վարում անգլիական թոփ ակումբներից մեկի հետ։
Սուլշերը չի զբաղվել մարզչական աշխատանքով 2021 թվականից, երբ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նա նախկինում գլխավորել է «Մոլդեն» ու «Քարդիֆը»:
Այս շաբաթ հաղորդվեց, որ նորվեգացին կարող է վերադառնալ «Յունայթեդ» որպես թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, եթե Էրիկ տեն Հագը հեռացվի աշխատանքից: