Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին, հայտնում է գերմանական Kicker հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Վիրցի նոր պայմանագիրը «Բայերի» հետ կարող է երկարաձգվել առնվազն մինչև 2028 թվականի ամառ։
Նշվում է, որ այս պահին նշաններ չկան, որ Վիրցը դիտարկում է «Բավարիա» կամ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, որոնք նախկինում լուրջ հետաքրքրություն էին ցուցաբերում կիսապաշտպանի նկատմամբ։
Ֆլորիան Վիրցը «Բայերի» համակարգում է 2020 թվականի հունվարից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո: