Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին շատ կարճ է պատասխանել «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու առաջարկին։ Այս մասին հայտնում է FcInterNews-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ինձագիին իսկապես առաջարկել են աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում» սեպտեմբերին: 48-ամյա մասնագետը հեռախոսազանգ է ստացել միջնորդից, սակայն պատասխանել է շատ կարճ՝ «Ոչ, շնորհակալություն»։
Սիմոնե Ինձագիի պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Միլանյան գրանդն Ինձագիի գլխավորությամբ 3 անգամ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը, 2 անգամ նվաճել Իտալիայի գավաթը և մեկ անգամ էլ հաղթանակ տոնել Ա Սերիայում։