Հայտնի է դարձել, թե որքան կվաստակի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, եթե երկարաձգի պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Բավարիայի» և Մուսիալայի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցություններն ընթանում են դրական հունով։
Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 25 միլիոն եվրո՝ հաշվի առնելով նաև բոնուսային վճարումները։
Մուսիալան ներկայումս վաստակում է տարեկան մոտ 8-9 միլիոն եվրո։ Հաղորդվում է, որ գերմանացի կիսապաշտպանի նոր պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված կլինի մինչև 2029 կամ 2030 թվականը։ Աղբյուրն ընդգծել է, որ «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցություններ չեն ընթանում։