MLS-ում հանդիպումներին երկրպագուների հաճախելիության ընդհանուր նոր ռեկորդ է սահմանվել։
Այս մրցաշրջանում առաջնության բոլոր հանդիպումներին ներկա է եղել ավելի քան 11 միլիոն հանդիսական, իսկ մինչև այս մրցաշրջանի ավարտը դեռ 16 հանդիպում կա։
Նախորդ մրցաշրջանում գրանցված հաճախելիության ռեկորդը կազմել է 10,900,804 երկրպագու:
Լիգան որպես այսպիսի աճի հիմնական գործոններ նշել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստի MLS տեղափոխությունը, ինչպիսին Լիոնել Մեսսին է, ինչպես նաև «երկրպագուների համար ավելի յուրօրինակ, հարմար տոմսերի փաթեթների» ստեղծումը:
Ներկայումս MLS-ում մեկ հանդիպման միջին հաճախելիությունը կազմում է 23240 երկրպագու: