Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա գերմանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ։
Սանեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված թիմերը նախատեսում են նրա հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ:
Սանեն «Բավարիայում» հանդես է գալիս 2020 թվականի հուլիսից։