Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է այն խաղացողի մասին, ում ամենադժվարն է եղել դիմակայել ֆուտբոլային խաղադաշտում։
«Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսսին. Ոչ, դա Սապատան էր: Իսկական մղձավանջ էր։ Ես անքուն գիշերներ էի անցկացնում, երբ պետք է խաղայի նրա դեմ»,- իտալացու խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Նշենք, որ 33-ամյա Սապատան դեռ շարունակում է կարիերան։ Հարձակվողը հանդես է գալիս իտալական «Տորինոյի» կազմում։