Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում կամ ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոպինգի համար ֆրանսիացու որակազրկումը 4 տարուց կրճատվել է 18 ամսի։ Արդեն հունվարին 31-ամյա Պոգբան կարող է սկսել մարզումները «Յուվենտուսի» կազմում, իսկ մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։
Նշվում է, որ խաղադաշտ վերադառնալուց հետո 31-ամյա խաղացողը ամենայն հավանականությամբ փոխադարձ համաձայնությամբ կխզի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ և կստանա ազատ գործակալի կարգավիճակ։