Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալի» և Մյունխենի «Բավարիայի» միջև։ Այս մասին հայտնում է Sky Sport News-ը։
Աղբյուրի համաձայն՝ Վիրցը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բայերից» 2025 թվականի ամռանը, և «Բավարիան» արդեն սկսել է բանակցություններ վարել 21-ամյա կիսապաշտպանի հետ։ Հաղորդվում է, որ խաղացողը ցանկանում է ուժերը փորձել «Բավարիայում», և միայն դրանից հետո կարիերան շարունակել այլ առաջնությունում։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «դեղագործների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։