«Բարսելոնան» նոր տարբերակներ է դիտարկում թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագունների» ղեկավարությունն իր տեսադաշտում ունի երկու տարբերակ։ Խոսքը «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդի և Լիսաբոնի «Սպորտինգում» հանդես եկող շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի մասին է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ կատալոնական ակումբի առաջնային տրանսֆերային թիրախը «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էլինգ Հոլանդն է։