«Համբուրգի» երկրպագուները Դյուսելդորֆում հանդիպման ճանապարհին գնացքի ուղևորների հետ ծեծկռտուքի են բռնվել, ինչը ստիպել է փակել Կիրխվեյխի կայարանը, հայտնում է NDR-ը։
Ըստ Bild-ի՝ երկրպագուները հարձակվել են 23-ամյա աղջկա վրա, իսկ նրա 25-ամյա ընկերը ինքնապաշտպանության նպատակով օգտագործել է կրակմարիչ։ Մյուս ուղևորները ստիպված են եղել բացել պատուհանները՝ վագոնը օդափոխելու համար։
Կիրխվեյխ կայարանում տուժածները հոսպիտալացվել են գլխի վնասվածքներով և բազմաթիվ հեմատոմաներով։
Ընդհանուր առմամբ, գնացքում եղել են մոտ 370 «Համբուրգի» երկրպագուներ, որոնք չեն հասել «Ֆորտունայի» հետ երկրորդ դիվիզիոնի հանդիպմանը (3:0) և ոստիկանների ուղեկցությամբ վերադարձել են Համբուրգ։