Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Լիոնը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Նանտին»։
Նախ գոլի հեղինակ դարձավ Նիկոլաս Տալյաֆիկոն, իսկ հյուրերի ֆուտբոլիստ Նիկոլաս Պալոան դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս հանդիպումից հետո «Լիոնը» 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։
«Նանտը» 9 միավորով 9-րդն է։