Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Լացիոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։
Հռոմեացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Մատիա Զագանին և Պեդրոն, իսկ հյուրերի կազմում՝ Սեբաստիանո Էսպոզիտոն: 51-րդ րոպեին տանտերերի հարձակվող Վալենտին Կաստելանոսը վրիպեց 11 մետրանոցից։
«Լացիոն» 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը, իսկ «Էմպոլին» 10 միավորով 9-րդն է:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Պարման» և «Բոլոնիան» ոչ-ոքի խաղացին՝ 0-0։