Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ապշել է այն բանից հետո, երբ հարձակվող Կիլիան Մբապեն դուրս է եկել խաղադաշտ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» (2:0) դեմ խաղին, հաղորդում է AS-ը՝ հղում անելով L’Équipe-ին։
Ըստ աղբյուրի՝ Դեշամը դուրս է թողել Մբապեին Ֆրանսիայի ընտրանու հոկտեմբերյան հավաքի հայտացուցակից՝ ցանկանալով վերջինիս հանգիստ տրամադրել։ Այդ որոշումը համաձայնեցվել է անձամբ ֆուտբոլիստի հետ։
Դեշամը կարծել է, որ Մբապեի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 3 շաբաթ։ Ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել սեպտեմբերի վերջին։
Դուք լեգենդ եք ստեղծել Մբապեի շուրջ, նա Բենզեմա էլ չէ․ Պատրիս Էվրա