Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2։0):
Հանդիպման վերջնամասում «Վիլյառեալի» կիսապաշտպան Յերեմի Պինոյի հետ բախման արդյունքում 32-ամյա պաշտպանը լուրջ վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը։
Դեռևս հայտնի չէ, թե որքան բաց կթողնի իսպանացին վնասվածքի պատճառով, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Դանին շարքից դուրս է կմնա բավականին երկար ժամանակով։