Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի 6-րդ տուրում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կայացել են հինգ հանդիպումներ:
Գերմանիայի առաջնության՝ հոկտեմբերի 5-ին կայացած խաղերի արդյունքները.
«Բոխում — «Վոլֆսբուրգ»՝ 1:3,
«Ունիոն» — «Բորուսիա» Դորտմունդ՝ 2:1,
«Վերդեր — «Ֆրայբուրգ»՝ 0:1,
«Բայեր — «Հոլշտեյն»՝ 2:2,
«Սանտ Պաուլի» — «Մայնց»՝ 0:3:
Գերմանական Բունդեսլիգայում հինգ խաղից հետո «Բավարիան» 13 միավորով առաջին տեղում է։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հինգ հանդիպումից հետո 12 միավորով երկրորդ տեղում է: Լավագույն եռյակը եզրափակում է «Ֆրայբուրգը»՝ վեց խաղում վաստակելով 12 միավոր։
«Բոխումը» վեց խաղից հետո մեկ միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը։ «Հոլշտեյնը» երկու միավորով 17-րդ տեղում է։