«Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի ընտրանու նախկին պաշտպան Պատրիս Էվրան քննադատել է Կիլիան Մբապեին։
«Ոչ միայն Դեշամը, այլ նաև ամբողջ Ֆրանսիան շատ բան է տվել Մբապեին։ Դուք նրան եք տվել թե՛ ՊՍԺ-ի, և թե՛ ընտրանու բանալիները։ Մբապեն դեռ շատ երիտասարդ է։ Ուզում եմ, որ Մբապեն դառնա ինչպես Մայքլ Ջորդանը․ կարողանա իր ասելիքը հասցնել խաղի ընթացքում։
Իհարկե, ես առանց երկմտելու ավագի թևկապը կփոխանցեի Գրիզմանին։ Իսկ դուք այն տվեցիք Մբապեին։ Դուք նրան ամեն ինչ տալիս եք։ Ի՞նչ եք կարծում, նա ինքն իրեն ինչպե՞ս կմոտիվացնի դրանից հետո։
Դուք լեգենդ եք ստեղծել Մբապեի շուրջ։ Ամենայն հարգանքով, բայց նա Բենզեմայի մակարդակի ֆուտբոլիստ էլ չէ»,- Էվրայի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։