Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) դոպինգ օգտագործելու համար «Յուվենտուսի» 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկումը 4-ից կրճատել է մեկուկես տարվա։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կկարողանա մարզվել «Յուվենտուսի» հետ 2025 թվականի հունվարից։ Մինչև հաջորդ տարվա մարտ Պոգբային արդեն թույլ կտան մասնակցել պաշտոնական հանդիպումներին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին ֆրանսիացի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ էր հանձնել։ Փետրվարի 29-ին հակադոպինգային դատարանը հաստատել է ֆուտբոլիստին չորս տարով որակազրկելու որոշումը։