Իսպանական Sport պարբերականի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդը 2025 թվականին կլինի «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային թիրախը։
Նշվում է, որ կատալոնական ակումբը նորվեգացուն դիտարկում է, որպես թիմի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի երկարաժամկետ փոխարինող։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։