Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։
«Ծեր սինյորայի» բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերը խաչաձև կապանների վնասվածք է ստացել և դուրս է մնացել շարքից մինչև մրցաշրջանի ավարտը։ «Բյանկոներիների» ղեկավարությունը կարծում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը կարող է հզորացնել Տիագո Մոտայի գլխավորած թիմը՝ պաշտպանությունում ձևավորված իրավիճակից ելնելով։
38-ամյա Ռամոսը վերադարձել էր «Սևիլյա» նախորդ տարվա ամռանը։ Անդալուսիական թիմի կազմում իսպանացին մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։