«Ալ Նասրը» հրաժարվում է մեկնել Թեհրան՝ իրանյան «Էսթեղլալի» դեմ կայանալիք խաղին, հաղորդում է one.co.il պորտալը՝ հղում անելով իսպանական Marca թերթին:
Աղբյուրի տվյալներով, ակումբը, որտեղ հանդես է գալիս աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, պահանջում է խաղի տեղափոխումը չեզոք մարզադաշտ։ Պատճառը Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումն է:
Սաուդյան ակումբը մտահոգված է Իսրայելի բանակի կողմից Իրանի տարածքի վրա հնարավոր պատասխան հարվածից, քանի որ անցած հինգշաբթի Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել էր 180 բալիստիկ հրթիռ:
Sport5.co.il-ը հաղորդում է, որ Ասիական ֆուտբոլի ֆեդերացիան արտակարգ ժողով կանցկացնի և կքննարկի սաուդյան ակումբի պահանջը։