«Չելսիի» անգլիացի ձախ պաշտպան Բեն Չիլվելը ընթացիկ մրցաշրջանում կարող է փոխել ակումբային գրանցումն ու տեղափոխվել Իսպանիա։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։
27-ամյա ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը «Ազնվականների» կազմում՝ նա չի եղել թիմի կազմում Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ոչ մի հանդիպմանը:
Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքով՝ Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է օգտվել ստեղծված իրավիճակից և դիտարկում է Չիլվելին հունվարին պայմանագիր առաջարկելու տարբերակը։
«Ներքնակագործների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է անգլիացուն տեսնել իր թիմում։ Բեն Չիլվելն այս մրցաշրջանում ընդամենը մեկ հանդիպում է անցկացրել՝ Լիգայի գավաթի խաղարկությունում՝ «Բարոուի դեմ խաղում»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ լոնդոնյան թիմը մադրիդյանով փոխել էր Քոնոր Գալահերը։