Միլանի «Ինտերը» հաջորդ տարի կարող է փոխել թիմի գլխավոր մարզչին, հայտնում Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հաջորդ մրցաշրջանում «ներաձուրին» կարող է գլխավորել Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
Նշվում է, որ 2025 թվականի ամռանը միլանյան ակումբի ներկայացուցիչները կփորձեն համաձայնության հասնել արգենտինացու հետ։
54-ամյա մասնագետը գլխավորում է «Ատլետիկոն» 2011 թվականից։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, հաղթել Եվրոպա լիգան ու Իսպանիայի գավաթը։