«Ինտեր Մայամին» վաղաժամ հաղթանակ ապահովեց MLS-ի կանոնավոր առաջնությունում ՝ 3:2 հաշվով հաղթելով «Կոլամբուս Քրյուին»։
Նշենք, որ «Ինտեր Մայամին» կանոնավոր առաջնության ավարտից երկու տուր առաջ վաստակել է 68 միավոր և գլխավորում է Արևելյան կոնֆերենցիան՝ մոտակա մրցակցից առաջ անցնելով 11 միավորով։
«Կոլամբուսի» կազմում գոլով աչքի ընկան Կուչո Էրնանդեսը և Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։ «Ինտեր Մայամիից» դուբլ գրանցեց թիմի ավագ Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լուիս Սուարեսը։