Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ալիու Սիսեի՝ զբաղեցրած պաշտոնը լքելու մասին։
Սիսեն 2015 թվականից գլխավորում է աֆրիկյան ուժեղագույն թիմերից մեկը։ Նա թիմի հետ 2019 թվականին դարձել է Աֆրիկայի Գավաթի արծաթե մեդալակիր, իսկ 2021 թվականին՝ Աֆրիկայի Գավաթի հաղթող։
ԱԱ-2022-ում Սիսեի գլխավորությամբ Սենեգալի հավաքականը կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ:
Մասնագետը 48 տարեկան է, նա մարզչական կարիերան սկսել է 2011 թվականին և գրեթե այս ամբողջ ժամանակահատվածում աշխատել է Սենեգալի հավաքականի համակարգում։
Որպես ֆուտբոլիստ նա հանդես է եկել «Լիլում», ՊՍԺ-ում և այլ ֆրանսիական թիմերում։