Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Միլանի» դեմ տարած հաղթանակը։
Գերմանական ակումբը հաղթել էր մրցակցին նվազագույն հաշվով, միակ գոլը խփել էր Վիկտոր Բոնիֆասեն։
«Միլանը» լուրջ պայքար մղեց մեր դեմ, առաջին 60 րոպեն նրանք շատ լավ տեսք ունեին։ Խաղավերջում մեզ վրա ծանրություն իջավ՝ շաբաթ օրվա խաղից ստացած հոգնածության պատճառով։
Ամեն դեպքում, ոգի և կամք ցուցաբերեցինք՝ հաղթելով մրցակցին։ Դա շատ կարևոր քայլ էր մեզ համար։ Չեմպիոնների լիգայում համբերել և պայքարել է պետք»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։