Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափն ավելի հետաքրքիր է դարձրել մրցաշարը։
Այս մրցաշրջանից սկսած մասնակիցներն այլևս չեն բաժանվում խմբերի, ինչպես նախկինում էր։ Փլեյ-օֆֆի ուղիղ ուղեգիր կստանան ընդհանուր փուլի արդյունքներով ութ ուժեղագույն թիմերը, իսկ լրացուցիչ փլեյ-օֆֆում կխաղան ևս 16 թիմեր՝ մյուս 8 ուղեգրերը նվաճելու համար:
«Չեմպիոնների լիգայի հին ձևաչափով երկու տուրից հետո հնարավոր էր կանխատեսել խմբային փուլի արդյունքները։ Նոր ձևաչափով ամեն ինչ ավելի հետաքրքիր ու բարդ է դարձել։
Մենք բարդ գրաֆիկ ունենք, պետք է կենտրոնանանք յուրաքանչյուր անհատական հանդիպման վրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Fcinter1908-ը։