Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է ձեռք բերել «Սևիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսին, հաղորդում է Don Balon-ը։
«Բլանկոսները» մտադիր են գործարքում ներառել Դանի Սեբալյոսին, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Ռեալ»։ Նա հիմա վարձակալությամբ խաղում է «Արսենալում»։
Կառլոսը իր առաջին իսկ մրցաշրջանում «Սևիլիայում» տպավորել է ցուցադրած խաղով։ Նա Լա լիգայի 25 հանդիպման է մասնակցել այս տարի՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Դիեգո Կառլոսը «Սևիլիա» է տեղափոխվել նախորդ ամռանը ֆրանսիական «Նանտից»։