Հոլանդիայի ազգային հավաքականի, «Ինտերի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ մտադիր է մարզչական կարիերա սկսել:
«Ես դեռ 40 տարեկան եմ և շատ ժամանակ ունեմ: Դեռ չեմ սկսել մարզչական դասընթացները, այն դեռ ծրագրերիս մեջ է: Ես իրոք ցանկանում եմ մարզչական կարիերա սկսել, սակայն դեռ անձնական գործեր ունեմ, որոնք ինձ այժմ խանգարում են»,- Սնեյդերի խոսքն է մեջբերում Voetbal International-ը:
Կիսապաշտպանն ավարտել է կարիերան 2019 թվականին: