«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է պայմանագիր կնքել «Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդի հետ, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբում Լևանդովսկիի փոխարինողների հավակնորդներից է նաև Դեյվիդը, որը 2025 թվականին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Նշվում է նաև, որ 24-ամյա խաղացողի ծառայություններով նաև հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։