«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան հիշել է, թե ինչպես կարող էր ակումբը պայմանագիր կնքել Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի հետ նույն տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ըստ ֆրանսիացու՝ երկու աստղային խաղացողներն էլ կարող են համալրել «կարմիր սատանաների» շարքերը գլխավոր մարզչի պաշտոնում սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց անմիջապես հետո։
«2013 թվականին Ֆերգյուսոնն ինձ ասաց, որ Կրիշտիանուն 99%-ով պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», և Բեյլը նույնպես համաձայնել է տեղափոխությանը: Պահանջվում էր 200 միլիոն եվրո, բայց ի վերջո ակումբը հրաժարվեց վճարել այդ գումարը։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդը» միլիարդ եվրո ծախսել ոչնչի վրա»,- Էվրայի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն և Բեյլը ի վերջո խաղացին նույն ակումբում, սակայն Մադրիդի «Ռեալի» կազմում։