«Մանչեսթեր Յունայթեդի» համար թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հեռացումը կարժենա 21 միլիոն եվոր, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հոլանդացի մասնագետին այս տարվա հունիսին պաշտոնանկ անելու դեպքում մանկունյական ակումբը ստիպված կլիներ վճարել ավելի քիչ՝ մոտ 12 միլիոն եվոր, սակայն այժմը գումարը ավելացել է, քանի որ տեն Հագը ամռանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի կայացած 6 տուրերից հետո կրել է 3 պարտություն և վաստակած 7 միավորով զբաղեցնում է 13-րդ տեղը։
Անգլիայի առաջնության ամբողջական աղյուսակն ստորև՝