Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի իր կրտսեր եղբոր՝ «Լիլի» 17-ամյա կիսապաշտպան Իտան Մբապեի դեմ հանդիպմանը վերջինիս վնասվածքի պատճառով։
«Խաղի ժամանակ վնասվածք ստացա և շարքից դուրս մնացի մի քանի շաբաթով: Սա դժվար պահ է ինձ համար, քանի որ ֆուտբոլ խաղալ սկսելուց ի վեր սա ինձ հետ առաջին անգամ է պատահում»,- սոցցանցերում գրել է Իտան Մբապեն։
Հիշեցնենք, որ Իտան Մբապեն «Լիլի» հետ պայմանագիր է կնքել այս տարվա հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի 2-րդ տուրի «Լիլ» — «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 2-ին, ժամը 23։00-ին։